Լավրով.«ԱՄՆ-ն վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i84189-Լավրով._ԱՄՆ_ն_վտանգում_է_Սիրիայի_տարածքային_ամբողջականությունը
ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է.«ԱՄՆ-ն Սիրիայում գործում է միակողմանի ու վտանգավոր եղանակով և վտանգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2018 14:36 Asia/Tehran
  • Լավրով.«ԱՄՆ-ն վտանգում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը»

ՌԴ ԱԳ նախարարը շեշտել է.«ԱՄՆ-ն Սիրիայում գործում է միակողմանի ու վտանգավոր եղանակով և վտանգում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը»:

Ռաշա թուդեյ կայքի հաղորդմամբ, երեքշաբթի օրը, իր բելգիացի պաշտոնակից Դիդիե Ռինդերզի հետ մամլո  համատեղ ասուլիսի ընթացքում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է.«Ամերիկացիները փորձում են միակողմանի ու վտանգավոր քայլեր վերցնել և այդպիսով  նրանք ձգտում են Եփրատ գետի արևելյան ափամերձ շրջանում Սիրիայի տարածքների մեծ բաժինը մասնատել ու կեղծ երկիր ստեղծել»:

«Մոսկվայի կարծիքով, ԱՄՆ-ն ձգտում է մշտապես հաստատվել Սիրիայում»,- հավելել է Լավրովը:

ՌԴ-ի ԱԳ նախարարը հույս ունի, որ ՄԱԿ-ը կաջակցի Սիրիայում սահմանադրական գործընթացների թափանցիկությանը:

Լավրովը շեշտել է.«ՌԴ-ն դեռևս պնդում է Սիրիայի խաղաղության գործընթացում քրդերի մասնակցության վրա, առանց որի հնարավոր չէ կարգավորել այդ երկրի ճգնաժամը»: