Ինտերպոլ. ԻԼԻՊ-ի 50 անդամներ մուտք ԵՆ գործել Իտալիա
https://parstoday.ir/hy/news/world-i84211-Ինտերպոլ._ԻԼԻՊ_ի_50_անդամներ_մուտք_ԵՆ_գործել_Իտալիա
Ինտերպոլը զգուշացրել է ԻԼԻՊ-ի 50 անդամների Իտալիա մուտք գործելու կապակցությամբ
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Փետրվար 14, 2018 04:00 Asia/Tehran
  • Ինտերպոլ. ԻԼԻՊ-ի 50 անդամներ մուտք ԵՆ գործել Իտալիա

Ինտերպոլը զգուշացրել է ԻԼԻՊ-ի 50 անդամների Իտալիա մուտք գործելու կապակցությամբ

«Ալ-Հադաս հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ինտերփոլը հայտարարել է, որ ավելի մեծ թվով ահաբեկիչներ ու ԻԼԻՊ-ի պայքարողներ, անօրինական միգրանտների անվան տակ եվրոպական երկրներ են մտել ու պատրաստվում են այդ երկրներում ահաբեկչական հարձակումներ իրականացնել:

Իտալիայի տեղեկատվական կազմակերպությունների զեկույցի համաձայն, ԻԼԻՊ-ի անդամների ներթափանցումը Եվրոպա իրականացվում է մարդու թրաֆիկինգով զբաղվող և մաֆիոզ բանդաների համադրությամբ:

Իտալիայի տեղեկատվական կազմակերպությունների ընդգծմամբ, այդ երկրի մաֆիան միգրանտների թրաֆիկինգն օգտագործում է իր կազմակերպված հանցագործությունները ֆինանսավորելու համար:

Վերջին ամիսներին Իրաքում ու Սիրիայում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի կրած պարտությունից հետո, խմբի անդամների աշխարհի տարբեր երկրներ, մասնավորապես Եվրոպա և ԱՄՆ փոխադրվելու սարսափը, միջազգային մտահոգության նոր ալիք է առաջացրել: