ԵՄ-ը խոստովանում է Սիրիայի խնդրի լուծման հարցում իր պարտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i84347-ԵՄ_ը_խոստովանում_է_Սիրիայի_խնդրի_լուծման_հարցում_իր_պարտությունը
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավարը խոստովանել է, որ Միջին Արևելքի քաղաքական դաշտում, հատկապես Սիրիայի խնդրի կարգավորման հարցում, ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունները պարտության են մատնվել :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 07:31 Asia/Tehran
  • ԵՄ-ը խոստովանում է Սիրիայի խնդրի լուծման հարցում իր պարտությունը

Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավարը խոստովանել է, որ Միջին Արևելքի քաղաքական դաշտում, հատկապես Սիրիայի խնդրի կարգավորման հարցում, ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունները պարտության են մատնվել :

Գերմանիայի «Բիլդ» օրաթերթին տված հարցարույցում, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Շուիբլեն ասել է.«ԵՄ-ը 500 մլն. հոգու ներկայացուցիչն է և առևտրական ոլորտում մեծ թվով երկրների կարևորագույն գործընկերն է համարվում: Սակայն արտաքին քաղաքականության ոլորտում այս կառույցը հստակ քաղաքականություն չունի և նրա պաշտոնյաները լուրջ դերակատարություն չեն ունեցել Միջին Արևելքի խնդրի կարգավորման հարցում»:

«Քանի դեռ որոշ երկրներ վետոյի իրավունքով կարողանում են կասեցնել համատեղ արտաքին քաղաքականության գործադրումը, միջազգային ճգնաժամերի ինչպես Սիրիայի խնդրի կարգավորման հարցում ԵՄ-ը կողմնակի դերակատարություն է ունենալու». ասել է նա:

Գերմանիայի Մյունխենի անվտանգության կոնֆերանսը անցկացվելու է 2018թ. փետրվարի 16-18-ը: Կոնֆերանսին մասնակցելու են ավել քան 20 երկրների ղեկավարներ. շուրջ 40 պաշտպանության ու ԱԳ նախարարներ և աշխարհի խոշոր ընկերությունների 52 տնօրեններ: