ԵՄ-ը խոստովանում է Սիրիայի խնդրի լուծման հարցում իր պարտությունը
Մյունխենի անվտանգության կոնֆերանսի ղեկավարը խոստովանել է, որ Միջին Արևելքի քաղաքական դաշտում, հատկապես Սիրիայի խնդրի կարգավորման հարցում, ԵՄ-ի որդեգրած քաղաքականությունները պարտության են մատնվել :
Գերմանիայի «Բիլդ» օրաթերթին տված հարցարույցում, Մյունխենի անվտանգության կոնֆերանսի նախագահ Վոլֆգանգ Շուիբլեն ասել է.«ԵՄ-ը 500 մլն. հոգու ներկայացուցիչն է և առևտրական ոլորտում մեծ թվով երկրների կարևորագույն գործընկերն է համարվում: Սակայն արտաքին քաղաքականության ոլորտում այս կառույցը հստակ քաղաքականություն չունի և նրա պաշտոնյաները լուրջ դերակատարություն չեն ունեցել Միջին Արևելքի խնդրի կարգավորման հարցում»:
«Քանի դեռ որոշ երկրներ վետոյի իրավունքով կարողանում են կասեցնել համատեղ արտաքին քաղաքականության գործադրումը, միջազգային ճգնաժամերի ինչպես Սիրիայի խնդրի կարգավորման հարցում ԵՄ-ը կողմնակի դերակատարություն է ունենալու». ասել է նա:
Գերմանիայի Մյունխենի անվտանգության կոնֆերանսը անցկացվելու է 2018թ. փետրվարի 16-18-ը: Կոնֆերանսին մասնակցելու են ավել քան 20 երկրների ղեկավարներ. շուրջ 40 պաշտպանության ու ԱԳ նախարարներ և աշխարհի խոշոր ընկերությունների 52 տնօրեններ: