Թուրքական ընկերությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին կհաստատվեն
Թուրքիան մտադիր է ադրբեջանական Ջոջուղ Մարջանլի գյուղում մի շարք գյուղատնտեսական նախագծեր իրականացնել:
Այս հարցը քննարկվել է Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւի եւ Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հանդիպման ժամանակ, հայտնում է haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:
Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը կվերաբերեն մեղվաբուծության, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների եւ հուշանվերների արտադրության ոլորտներին:
Մասնավորապես, 15 ընտանիքների համար նախատեսվում է ստեղծել մեղվապահական տնտեսություն, ինչպես նաեւ անասունների 150 գլխաքանակով կաթնային տնտեսություն: Բացի այդ, կկառուցվեն նաեւ 15 փոքրիկ ջերմոցներ:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Ջոջուղ Մարջանլին որպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ «ազատագրված» տարածք ներկայացնել:
Իրականում, գյուղը երբեք Լեռնային Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ չի եղել: Ավելի վաղ ԼՂ-ի ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ գյուղի զարգացման պատրվակով Ադրբեջանի իշխանությունները կարող են այդ տարածքում ռազմակայաններ տեղավորել:
News.am