Թուրքական ընկերությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին կհաստատվեն
https://parstoday.ir/hy/news/world-i84349-Թուրքական_ընկերությունները_Լեռնային_Ղարաբաղի_հետ_սահմանին_կհաստատվեն
Թուրքիան մտադիր է ադրբեջանական Ջոջուղ Մարջանլի գյուղում մի շարք գյուղատնտեսական նախագծեր իրականացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 07:48 Asia/Tehran
  • Թուրքական ընկերությունները Լեռնային Ղարաբաղի հետ սահմանին կհաստատվեն

Թուրքիան մտադիր է ադրբեջանական Ջոջուղ Մարջանլի գյուղում մի շարք գյուղատնտեսական նախագծեր իրականացնել:

Այս հարցը քննարկվել է Էկոնոմիկայի նախարար Շահին Մուստաֆաեւի եւ Բաքվում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալի հանդիպման ժամանակ, հայտնում է haqqin.az-ը` հղում անելով Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությանը:

Տեղեկատվության համաձայն՝ Ադրբեջանի հետ համատեղ նախագծերը կվերաբերեն մեղվաբուծության, անասնապահության, ջերմոցային տնտեսությունների եւ հուշանվերների արտադրության ոլորտներին:

Մասնավորապես, 15 ընտանիքների համար նախատեսվում է ստեղծել մեղվապահական տնտեսություն, ինչպես նաեւ անասունների 150 գլխաքանակով կաթնային տնտեսություն: Բացի այդ, կկառուցվեն նաեւ 15 փոքրիկ ջերմոցներ:

Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը փորձում է Ջոջուղ Մարջանլին որպես 2016-ի ապրիլյան պատերազմի ժամանակ «ազատագրված» տարածք ներկայացնել:

Իրականում, գյուղը երբեք Լեռնային Ղարաբաղի բանակի վերահսկողության տակ չի եղել: Ավելի վաղ  ԼՂ-ի ներկայացուցիչները կարծիք էին հայտնել, որ գյուղի զարգացման պատրվակով Ադրբեջանի իշխանությունները կարող են այդ տարածքում ռազմակայաններ տեղավորել:

News.am