Իսլամական Իրանի բարեկամները Հեյդարաբադի օդանավակայանում դիմավորեցին ԻԻՀ նախագահին
https://parstoday.ir/hy/news/world-i84381-Իսլամական_Իրանի_բարեկամները_Հեյդարաբադի_օդանավակայանում_դիմավորեցին_ԻԻՀ_նախագահին
ԻԻՀ-ի մի խումբ բարեկամներ, Հնդկաստանի Հեյդարաբադի օդանավակայանում դիմավորեցին ԻԻՀ նախագահին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2018 14:18 Asia/Tehran
  • Իսլամական Իրանի բարեկամները Հեյդարաբադի օդանավակայանում դիմավորեցին ԻԻՀ նախագահին

ԻԻՀ-ի մի խումբ բարեկամներ, Հնդկաստանի Հեյդարաբադի օդանավակայանում դիմավորեցին ԻԻՀ նախագահին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին պատասխանելով ԻԻՀ-ի բարեկամների ողջույններին, շնորհակալություն հայտնեց ցուցաբերված ջերմ դիմավորման համար:

Հնդկաստանի վարչապետի պաշտոնական հրավերով հինգշաբթի օրը Հնդկաստան ուղևորված ԻԻՀ նախագահը նախ ժամանեց այդ երկրի Թլենգանայ նահանգում գտնվող Հեյդարաբադ քաղաքը, որտեղ հանդիպում ու զրույց կունենա մուսուլման հոգևորականության, նաև տարածքում բնակվող մուսուլմանների և իրանցիների հետ:

ԻԻՀ նախագահը շաբաթ օրը կմեկնի Նոր Դեհլի, որտեղ պաշտոնապես կդիմավորվի Հնդկաստանի նախագահի ու վարչապետի կողմից:

ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած այցի շրջանակներում Հնդկաստանի բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումից բացի նաև կստորագրվեն համագործակցության մի քանի համաձայնագրեր ոը փաստաթղթեր: