ԵՄ-ն մտահոգված է Սիրիայի ճգնաժամային վիճակի կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/world-i84407-ԵՄ_ն_մտահոգված_է_Սիրիայի_ճգնաժամային_վիճակի_կապակցությամբ
Եվրոպական երկրների ԱԳ նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայի ճգնաժամի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ և հույս հայտնել, որ կկարողանան ՄԱԿ-ի վերահսկողությամբ վերականգնել Սիրիայի խաղաղության բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2018 03:36 Asia/Tehran
  • ԵՄ-ն մտահոգված է Սիրիայի ճգնաժամային վիճակի կապակցությամբ

Եվրոպական երկրների ԱԳ նախարարներն իրենց մտահոգությունն են հայտնել Սիրիայի ճգնաժամի շուրջ վերջին զարգացումների կապակցությամբ և հույս հայտնել, որ կկարողանան ՄԱԿ-ի վերահսկողությամբ վերականգնել Սիրիայի խաղաղության բանակցությունները:

«Ֆրանս Պրես»-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հինգշաբթի օրը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում հայտարարել է. «Եվրոպական երկրների ԱԳ նախարարները բանակցելու են Սիրիայում հումանիտար աջակցությունների շուրջ և միևնույն ժամանակ հետևելու են ՄԱԿ-ի վերահսկողության ներքո Սիրիայում բանակցային գործընթացի ճանապարհին առկա արգելքների վերացմանը»:

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների նստաշրջանը գումարվելու է հինգշաբթի և ուրբաթ օրերին՝ Բուլղարիայի մայրաքաղաքում:

«ԵՄ-ի նպատակն է թե Սիրիայում և թե հարևան երկրներում, այդ թվում Հորդանանում, Լիբանանում ու Թուրքիայում գտնվող սիրիացի տարհանվածների ու պատերազմից տուժածների համար հումանիտար լայն աջակցություն ապահովել»,-հայտարարել է Մոգերինին:

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հույս է հայտնել, որ ԵՄ-ն Սիրիայում քաղաքական գործընթացի վերականգնման համար աշխատանքի կանցնի և մասնավորապես Սիրիայի հյուսիսում բախումների ու բռնարարքների դադարեցման համար իր առավելագույն ջանքը կգործադրի:

Սիրիայի քրդերի դեմ Թուրքիայի ռազմական վերջին քայլը ավելի է բարդացրել պատերազմի մատնված այդ երկրում իրավիճակը և Սիրիայի ապագայի կապակցությամբ մտահոգություններ է առաջացրել: