Հնդկաստանի ԱԳ նախարարը Նոր Դեհլիում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i84489-Հնդկաստանի_ԱԳ_նախարարը_Նոր_Դեհլիում_հանդիպում_է_ունեցել_Իրանի_նախագահի_հետ
Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ և մտքեր է փոխանակել երկկողմ ու միջազգային հարցերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 07:29 Asia/Tehran
  • Հնդկաստանի ԱԳ նախարարը Նոր Դեհլիում հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ

Հնդկաստանի արտգործնախարարը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հետ և մտքեր է փոխանակել երկկողմ ու միջազգային հարցերի շուրջ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուշմա Սուարաջին և ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանին,  ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:

ԻԻՀ նախագահը, Հնդկաստան կատարած եռօրյա պաշտոնական այցի առաջին փուլում, հինգշաբթի երեկոյան քաղաքական ու տնտեսական բարձրաստիճան մի պատվիրակության ընկերակցությամբ ժամանել է Հեյդարաբադ:

Հնդկաստանի նախագահը և վարչապետը  շաբաթ օրը պաշտոնապես դիմավորել են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին Հնդկաստանի նախագահի նստավայրում:

ԻԻՀ նախագահի Հնդկաստան կատարած այցի ընթացքում նախատեսվում է երկու երկրների միջև ստորագրել առևտրային և տնտեսական համագործակցության 15 պայմանագրեր: