Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն
https://parstoday.ir/hy/news/world-i84523-Ղարաբաղի_շուրջ_լարվածությունը_կարող_է_լայնածավալ_ռազմական_հակամարտության_վերածվել._ԱՄՆ_հետախուզություն
Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2018 13:26 Asia/Tehran
  • Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել. ԱՄՆ հետախուզություն

Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լայնածավալ ռազմական հակամարտության վերածվել, որը կարող է ներգրավել Ռուսաստանին  իր տարածաշրջանային դաշնակցին աջակցելու համար:

Այս մասին ասվում է Միացյալ Նահանգների ազգային հետախուզության տնօրեն Դենիել Քոութսի կողմից հրապարակված «Սպառնալիքների համաշխարհային գնահատականը» զեկույցում:

Փաստաթուղթը ներկայացնում է 2018-ին ԱՄՆ ազգային անվտանգության սպառնալիքների գնահատականը:

Մասնավորապես Ղարաբաղին նվիրված հատվածում նշվում է, որ «երկու կողմերի՝ փոխզիջմանը գնալու ցանկության բացակայությունը, այլ կողմերից ճնշման ավելացումը, Ադրբեջանի կայուն ռազմական արդիականացումը եւ 2018-ին Հայաստանի կողմից նոր ռուսական զենքի ձեռքբերումը կարող են լայնածավալ ռազմական գործողությունների հանգեցնել»:

Զեկույցում նշվում է, որ Կրեմլը կձգտի աջակցել  եւ հնարավորինս ընդլայնել բոլոր նախկին խորհրդային երկրների տարածքում իր ազդեցությունը:

ԱՄՆ հետախուզության ղեկավարի խոսքով՝ Վրաստանի արեւմտյան իտեգրացումը ձախողելու ՌԴ փորձերը Թբիլիսիում անկայուն իրավիճակի հիմնական աղբյուրները կմնան: Ռուսաստանը կփորձի  նաեւ կանխել Բելառուսի եւ Արեւմուտքի հարաբերություններում հնարավոր ջերմացումը:

Ինչ վերաբերում է Ուկրաինային, հետախուզության ղեկավարը կարծում է, որ երկիրը դեռեւս ներքաղաքական անկարգությունների վտանգի տակ է, որը Ռուսաստանը կարող է օգտագործել Կիեւի արեւմտամետ կողմնորոշումը ձախողելու համար:

«Մինչ այդ եվրոպական եւ եվրոպական ազգային կառավարությունները պայքարելու են անվտանգության խնդիրների լուծման վերաբերյալ մի շարք միասնական մոտեցումներ մշակելու համար, այդ թվում,  ծայրամասերում անկայունության, տարածաշրջանում անհամաչափ միգրացիայի, ահաբեկչական սպառնալիքների եւ ռուսական ազդեցության ավելացման դեմ, որոնք վնասում են Արեւմուտքի միասնականությանը»,-նշվում է զեկույցում:

NEWS.am