«Լուռ պատերազմ ԼՂ-ում». Al Jazeera-ի անդրադարձը
Հեղինակավոր միջազգային լրատվամիջոց Al Jazeera-ն ֆոտոշարքով անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և պատերազմի մշտական սպառնալիքի տակ ապրող ղարաբաղցիներին:
Հեղինակ Գաս Փալմերը գրում է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի դադարել 1991 թվականին Խորհրդային Միության փլուզումից ի վեր:
«Ինչպես ասում է ԼՂ-ի Մարտունու շրջանի զորամասերից մեկի հրամանատարը՝ զորքերն այստեղ մշտապես պատրաստ են պատերազմի», - գրում է հեղինակը՝ հավելելով, որ պատերազմն այստեղ «լուռ» է:
Ղարաբաղցի Մարուսյա Բաբայանն Ալիշանում իր ժամանակավոր կացարանում:
Փալմերն անդրադառնում է նաև ապրիլյան պատերազմին:
Արմինն ու իր պապիկը՝ Մարտակերտի իրենց տանը: Նրա հայրը զոհվել է առաջնագծում ծառայության ժամանակ, իսկ պապը կռվել է 1990-ականներին:
Ապրիլյան սրացումների ժանակ շատերն ուզում էին մնալ՝ չնայած լսում էին առաջնագծում փոխադարձ կրակի ձայնը:
panarmenian.net