Հարյուրավոր ձերբակալվածներ Թուրքիայում՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիային դեմ գնալու մեղադրանքով
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է Սիրիայի հյուսիսային Աֆրինում այդ երկրի բանակի օպերացիային ընդդիմանալու մեղադրանքով 786 քաղաքացիների ձերբակալման մասին:
ԻՌՆԱ գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը երկուշաբթի օրը հայտարարել է, որ 786 հոգի ձերբակալվել են՝ «Ձիթենու ճյուղ» օպերացիային հակառակվելու և տարբեր քաղաքներում կազմակերպված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով:
Թուրքիայի անվտանգության ուժերը ճնշել են օպերացիայի ընդդիմադիրներին, ովքեր տարբեր քաղաքներում Աֆրինի գործողության դեմ նյութեր էին հրապարակել կամ ցույցերի մասնակցել:
Սիրիայի կառավարությունն իր տարածքում Թուրքիայի ռազմական օպերացիան համարել է ոտնձգություն և երկրի ինքնիշխանության իրավունքի դեմ ուղղված քայլ ՝ դատապարտելով Անկարայի ռազմական գործողությունները: