Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԵՄ-ին Ղարաբաղում պատերազմով շանտաժի է ենթարկում
https://parstoday.ir/hy/news/world-i84757-Ադրբեջանի_պաշտպանության_նախարարը_ԵՄ_ին_Ղարաբաղում_պատերազմով_շանտաժի_է_ենթարկում
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքու այցելած Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի գլխավորած պատվիրակության հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 07:09 Asia/Tehran
  • Ադրբեջանի պաշտպանության նախարարը ԵՄ-ին Ղարաբաղում պատերազմով շանտաժի է ենթարկում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքու այցելած Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի գլխավորած պատվիրակության հետ:

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Բաքու այցելած Հարավային Կովկասում եւ Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ դեսպանորդ Թոյվո Քլարի գլխավորած պատվիրակության հետ, հաղորդում է haqqin.az- ը` վկայակոչելով պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

Նշելով, որ երկու զինված բանակները ճակատի գծում միմյանց դեմ են կանգնած, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը չի բացառել ցանկացած պահի պատերազմի վերսկսումը:

Իր հերթին Թոյվո Քլարը կարեւորել է հակամարտության շուտափույթ եւ խաղաղ կարգավորումը` Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության ապահովման համար` ընդգծելով, որ Եվրամիությունը բանակցությունների շարունակման կողմնակից է:

News.am