Ամեն 8 րոպեում Բրիտանիայում բռնաբարվում է մեկ երեխա
https://parstoday.ir/hy/news/world-i84797-Ամեն_8_րոպեում_Բրիտանիայում_բռնաբարվում_է_մեկ_երեխա
Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը հաղորդել է Բրիտանիայում և Ուելսում երեխաների սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքերի բարձր ցուցանիշների մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 20, 2018 12:18 Asia/Tehran
  • Ամեն 8 րոպեում Բրիտանիայում   բռնաբարվում է մեկ երեխա

Բրիտանական «Ինդիփենդենթ» օրաթերթը հաղորդել է Բրիտանիայում և Ուելսում երեխաների սեռական ոտնձգության ենթարկվելու դեպքերի բարձր ցուցանիշների մասին:

The Independent թերթի հաղորդմամբ, Անգլիայի և  Ուելսի երեխաների նկատմամբ բռնության վիճակագրության տվյալների համաձայն, ութ րոպեն մեկ բռնաբարվում է մի երեխա և այս ցուցանիշը ավելի քան երբևէ ցույց է տալիս սեռական ոտնձգությունների ծավալները:

2016 եւ 2017 թվականներին Անգլիայում և Ուելսում գրանցվել է մոտ 65,000 բռնաբարության դեպք, որոնցից 200-ը վերաբերվում են մեկ տարեկանից պակաս նորածիններին:

Երեխաների բարեկամության միությունը զգուշացնում է, որ Անգլիայում և Ուելսում երեխաների նկատմամբ  սեռական ոտնձգությունների  իրական թվերը շատ ավելի բարձր են, քան  ոստիկանության կողմից գրանցվածները:

Երեխաների աջակցության ակտիվիստները ոստիկանության թուլությունը համարում են Ուելսում եւ Անգլիայում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների հիմնական պատճառը: