Ավստրիան կարևորում է ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու անհրաժեշտությունը
Ավստրիայի ԱԳ նախարարը անհրաժեշտ է համարել Իրանի հետ միջուկային համաձայնությունը կնքած բոլոր երկրների կողմից այդ համաձայնության գործադրման ու ստանձնած պարտավորություններին հավատարիմ մնալու անհրաժեշտություը:
Երեքշաբթի օրը, Վիեննայում ՄԱԿ-ի կենտրոնատեղի կատարած այցի և ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ընթացքում, Ավստրիայի ԱԳ նախարար Քարին Քնայսելը քննարկել է ՀԳՀԾ-ի գործադրման ընթացքը:
Ավստրիայի ԱԳ նախարարն ասել է.«Վիեննան կարևոր դերակատարություն է ունեցել համաշխարհային տարաձայնությունների կարգավորման, այդ թվում՝ Իրանի հետ միջուկային բանակցություններում և 2015թ. ՀԳՀԾ-ի ստորագրման ու միջուկային զենքի արգելման պայմանագրի ստորագրման հարցում»:
«Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյալի գործունեությունը մեծ նշանակություն ունի միջազգային կարգ ու կանոնը պահպանելու հարցում»,- հավելել է նա:
Նյու Յորքում, Ժնևում և Նայրոբիում ՄԱԿ-ի մյուս գրասենյակների կողքին, Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակը կազմակերպության այն գրասենյակներից է, որ վարչական սպասարկումներ, այդ թվում համաժողովների ծրագրում ու անվտանգության ծառայություններ է մատուցում այդ կազմակերպության տարբեր կառույցներին: