ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել է նորածինների համար ամենավտանգավոր երկրները
(last modified Wed, 21 Feb 2018 08:25:16 GMT )
Փետրվար 21, 2018 11:55 Asia/Tehran
  • ՅՈւՆԻՍԵՖ-ը հայտնել է նորածինների համար ամենավտանգավոր երկրները

Պակիստանում գրանցվել է մանկական մահացության ամենաբարձր մակարդակը:

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈւՆԻՍԵՖ) Պակիստանը հայտարարել է նորածինների համար ամենավտանգավոր երկիր՝ նշելով, որ Պակիստանում ծնված յուրաքանչյուր 1000 երեխայից 46-ը մահանում է կյանքի առաջին ամսվա ընթացքում։

Համաձայն զեկույցի՝ հղի կանայք Պակիստանում հազվադեպ են օգնություն ստանում ծննդաբերության ժամանակ, որտեղ 10 հազար մարդու հաշվով կա առողջապահության ոլորտի 14 որակավորված մասնագետ։ Այդուհանդերձ նշվում է, որ 2001-2013 թթ. որակավորված մասնագետի աջակցությամբ ծննդաբերող կանանց թիվը կրկնապատկվել է՝ 23 տոկոսից դառնալով 55 տոկոս։

Քննադատները տևական ժամանակ կոչ են արել մեծացնել Պակիստանում առողջապահության բյուջեն, որը բժշկական ծառայությունների վրա ծախսում է իր ՀՆԱ 1 տոկոսից քիչ հատվածը՝ ի տարբերություն ԱՀԿ ցուցանիշի, որը կազմում է 6 տոկոս։

Մանկական մահացության առումով երկրորդ վտանգավոր երկիրն Աֆղանստանն է։

1in.am