ՌԴ եւ Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հարցով հումանիտար բանաձեւը
https://parstoday.ir/hy/news/world-i85225-ՌԴ_եւ_Շվեդիայի_ԱԳ_նախարարները_քննարկել_են_Սիրիայի_հարցով_հումանիտար_բանաձեւը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2018 18:01 Asia/Tehran
  • ՌԴ եւ Շվեդիայի ԱԳ նախարարները քննարկել են Սիրիայի հարցով հումանիտար բանաձեւը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 24-ին հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրեմի հետ:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:

«Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Սիրիայի հարցի վերաբերյալ, ներառյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդում քննարկումների համատեքստում Սիրիայի վերաբերյալ մարդասիրական բանաձեւի ընդունման վերաբերյալ»,-ասվում է հաղոևդագրությունում:

Քուվեյթի եւ Շվեդիայի կողմից պատրաստված բանաձեւի նախագիծը պարունակում է Սիրայի ողջ տարածքով 30 օրվա ընթացքում զինադադար հաստատելու պահանջ: Փաստաթղթի համաձայն՝ հրադադարի ռեժիմը չի տարածվի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ նրա հետ կապված կազմավորումների դեմ գործողությունների վրա: Տեքստում նաեւ հակամարտության կողմերին կոչ է արվում վերջ դնել բնակավայրերի շրջափակմանը, թույլ տալ միջազգային կազմակերպություններին մարդասիրական օգնություն տրամադրել բնակչությանը եւ տարհանել վիրավորներին:

Ի սկզբանե բանաձեւի նախագծի քվեարկությունը նախատեսված էր փետրվարի 23-ին ժամը 19: 00-ին, այնուհետեւ հետաձգվեց մինչեւ ժամը 22:30-ը: Անվտանգության խորհրդի փակ խորհրդակցությունները շարունակվեցին մինչեւ փետրվարի 24-ի 01: 00-ն, սակայն պատվիրակությունների միջեւ ոչ մի կոնսենսուս չհաստատվեց:

News.am