ԱԽ-ն ընդունեց Սիրիայում 30-օրյա հրադադարի հաստատման մասին բանաձևը
ՄԱԿ-ի ԱԽ-ն շաբաթ օրը Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատվելու և շրջափակման մեջ գտնվող տարածքներին հումանիտար օգնություններին հասանելիություն ստեղծելու մասին բանաձև ընդունեց: Իսկ Ռուսաստանի գործադրած ճնշման հետևանքով, ահաբեկչական խմբերը զրկվեցին այդ հրադադարի հետևանքով ստեղծվելիք ապահով հովանուց:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, բանաձևն ընդունվեց ՄԱԿ-ի ԱԽ-ի բոլոր մշտական ու ոչ-մշտական անդամների կողմ ձայներով:
ԱԽ-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ, հրադադարի գործադրման ընթացքում, հումանիտարական օժանդակությունների փոխանցման համար հասանելիություն կստեղծվի Սիրիայում շրջափակման մեջ գտնվող բոլոր տարածքներին ու մասնավորապես Արևելյան Ղութային:
Հրադադարը չի ներառում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբերին, այդ թվում՝ Ալ-Ղաիդային, Ջեբհաթ-ալ-Նուսրային ու ԻԼԻՊ-ին:
Արևելյան Ղութան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակայքում գտնվող ռազմավարական տարածք է, որը Սիրիայի բանակը նպատակ ունի մաքրել ահաբեկիչների ներկայությունից:
Ահաբեկիչներն արևելյան Ղութայից ամեն օր հրանոթային ու հրթիռային հարձակում են իրականացնում Սիրիայի խաղաղ քաղաքացիների վրա: