Հնդկաստանը լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում
Փետրվար 26, 2018 07:18 Asia/Tehran
Հնդկաստանը «Միլան-2018» անվանումով լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում, որին մասնակցելու ցանկություն է հայտնել առնվազն 17 երկիր:
Այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Կ. Շարման:
Շարման հայտարարել է, որ 8-օրյա վարժանքներին (մարտի 6-13), որոնք անցկացվելու են Հնդկաստանին պատկանող Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներում, կմասնակցեն Ավստրալիայի, Վիետնամի, Բանգլադեշի, Մյանմարի, Մավրիկիայի, Նոր Զելանդիայի, Օմանի, Թաիլանդի, Շրի Լանկայի, Սինգապուրի, Տանզանիայի, Մալդիվյան Հանրապետության, Կամբոջայի, Քենիայի եւ մալայզիայի նավատորմերը:
News.am
Պիտակ