Հնդկաստանը լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում
https://parstoday.ir/hy/news/world-i85353-Հնդկաստանը_լայնամասշտաբ_ռազմածովային_վարժանքներ_է_կազմակերպում
Հնդկաստանը «Միլան-2018» անվանումով լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում, որին մասնակցելու ցանկություն է հայտնել առնվազն 17 երկիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 07:18 Asia/Tehran
  • Հնդկաստանը լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում

Հնդկաստանը «Միլան-2018» անվանումով լայնամասշտաբ ռազմածովային վարժանքներ է կազմակերպում, որին մասնակցելու ցանկություն է հայտնել առնվազն 17 երկիր:

Այս մասին լրագրողներին հայտնել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Դ. Կ. Շարման:

Շարման հայտարարել է, որ 8-օրյա վարժանքներին (մարտի 6-13), որոնք անցկացվելու են Հնդկաստանին պատկանող Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներում, կմասնակցեն Ավստրալիայի, Վիետնամի, Բանգլադեշի, Մյանմարի, Մավրիկիայի, Նոր Զելանդիայի, Օմանի, Թաիլանդի, Շրի Լանկայի, Սինգապուրի, Տանզանիայի, Մալդիվյան Հանրապետության, Կամբոջայի, Քենիայի եւ մալայզիայի նավատորմերը:

News.am