ԵՄ-ն չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ. Մոգերինի
https://parstoday.ir/hy/news/world-i85411-ԵՄ_ն_չափազանց_մտահոգված_է_Սիրիայում_ռազմական_գործողությունների_ակտիվացման_կապակցությամբ._Մոգերինի
Եվրամիությունը չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ եւ կրկնում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է երաշխավորեն իրավիճակի դեէսկալացիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 26, 2018 16:16 Asia/Tehran
  • ԵՄ-ն չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ. Մոգերինի

Եվրամիությունը չափազանց մտահոգված է Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացման կապակցությամբ եւ կրկնում է, որ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պետք է երաշխավորեն իրավիճակի դեէսկալացիան:

Այս մասին հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք նախարարների հետ միասին մեծապես մտահոգված ենք Սիրիայում ռազմական գործողությունների ակտիվացմամբ եւ առաջին հերթին՝ ռեժիմի եւ նրա կողմնակիցների կողմից: Աստանայի գործընթացի երեք երաշխավորները՝ Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան, հատուկ պատասխանատվություն են կրում այն բանի համար, որպեսզի տեղի ունենա դեէսկալացիա, այլ ոչ թե՝ էսկալացիա»,- ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ լրագրողներին ասել է Մոգերինին:
Հարցին, թե ինչպես է ԵՄ-ն վերաբերվում Թուրքիայի զինված օպերացիային սիրիական Աֆրինում, Մոգերինին պատասխանել է. «Մենք արդեն հայտնել ենք մեր մտահոգությունն այս կապակցությամբ»:

News.am