Ֆրանսիան կողմ է է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i85499-Ֆրանսիան_կողմ_է_է_ՀԳՀԾ_ի_լիարժեք_գործադրմանը
Ֆրանսիայի ԱԳ նախարարը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Պաշտոնական Փարիզը Վաշինգտոնին հիշեցրել է, որ պաշտպանում է Իրանի հետ միջուկային համաձայնության լիարժեք գործադրումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 04:05 Asia/Tehran
  • Ֆրանսիան կողմ է է ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրմանը

Ֆրանսիայի ԱԳ նախարարը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի համատեղ ասուլիսի ժամանակ ասել է. «Պաշտոնական Փարիզը Վաշինգտոնին հիշեցրել է, որ պաշտպանում է Իրանի հետ միջուկային համաձայնության լիարժեք գործադրումը»:

«Ալ-Մայադին» հեռուստակայանի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Իրանի հրթիռային ծրագրիր մտահոգիչ է և սպառնալիք՝ հարևանների համար: Նա նշել է, որ ծրագիրը պետք է կասեցվի:

Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ առաջիկա շաբաթ կայցելի Թեհրան: Նա նշել է, որ  այցի ընթացքում զրուցելու է Իրանի կողմից տարածաշրջանային դերակատարներին ուղղված վտանգի շուրջ:

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այս մամուլի ասուլիսի ժամանակ ասել է. «Իրանի միջուկային համաձայնության հետ կապված ցանկացած հարց պետք է կարգավորվի ոչ թե սպառնալիքի միջոցով, այլ բոլորի համախոհությամբ»:

Թեհրանն ընդգծել է, որ իր հրթիռային պաշտպանական ծրագրի շուրջ որևէ մեկի հետ չի բանակցելու: