Թերեզա Մեյը դեմ է Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի պայմանագրի նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i85563-Թերեզա_Մեյը_դեմ_է_Բրեքզիթի_վերաբերյալ_ԵՄ_ի_պայմանագրի_նախագծին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է.«Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի նկատի առած պայմանագրի  նախագիծը կթուլացնի երկրի Սահամանդրությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 28, 2018 15:08 Asia/Tehran
  • Թերեզա Մեյը դեմ է Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի պայմանագրի նախագծին

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է.«Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի նկատի առած պայմանագրի  նախագիծը կթուլացնի երկրի Սահամանդրությունը»:

Reuters գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանագրի նախագիծը հրապարակվելուց հետո, Թերեզա Մեյն ասել է.«Այս երկրում ոչ մի վարչապետ չի կարող համաձայնել այդ պայմանագրին»:

Բրիտանիայի վարչապետը հավելել է.«Այս երկիրը ցանկանում է առևտրային հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ և առևտրի ոլորտում նոր համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ: Լոնդոնը ցանկանում է իր ձեռքը վերցնել իր օրենքների, սահմանների ու դրամի վերահսկողությունը»:

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանագրի նախագծի համաձայն՝որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, հյուսիսային Իռլանդիայի և հարավային Իռլանդիայի միջև օրենսդրության համատեղ տարածքն ընդգրկում է առանց ներքին սահմանների մի շրջան,որտեղ երաշխավորված է ապրանքների ազատորեն տարանցումը և պաշտպանված է երկու երկրի միջև համագործակցությունը: