Թերեզա Մեյը դեմ է Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի պայմանագրի նախագծին
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ասել է.«Բրեքզիթի վերաբերյալ ԵՄ-ի նկատի առած պայմանագրի նախագիծը կթուլացնի երկրի Սահամանդրությունը»:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու պայմանագրի նախագիծը հրապարակվելուց հետո, Թերեզա Մեյն ասել է.«Այս երկրում ոչ մի վարչապետ չի կարող համաձայնել այդ պայմանագրին»:
Բրիտանիայի վարչապետը հավելել է.«Այս երկիրը ցանկանում է առևտրային հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ և առևտրի ոլորտում նոր համաձայնագրեր կնքել այլ երկրների հետ: Լոնդոնը ցանկանում է իր ձեռքը վերցնել իր օրենքների, սահմանների ու դրամի վերահսկողությունը»:
Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալու մասին պայմանագրի նախագծի համաձայն՝որը հրապարակվել է չորեքշաբթի օրը, հյուսիսային Իռլանդիայի և հարավային Իռլանդիայի միջև օրենսդրության համատեղ տարածքն ընդգրկում է առանց ներքին սահմանների մի շրջան,որտեղ երաշխավորված է ապրանքների ազատորեն տարանցումը և պաշտպանված է երկու երկրի միջև համագործակցությունը: