ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը
ՄԱԿ-ի ԱԽ-ի անդամներն ընդգծեցին Սիրիայի Արևելյան Ղութայում հրադադարի գործադրման անհրաժեշտությունը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի ներկայացուցիչ Մեթյու Ռայքրաֆթը, Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մերձակա Արևելյան Ղութայում իրավիճակի քննարկմանը հատկացված ԱԽ-ի նիստում ասաց. «Այս տարածքում հրադադարից բացի ցանկացած որևէ այլ քայլ, ԱԽ-ին ուղղված վիրավորանք է համարվելու»:
Ֆրանսիայի ներկայացուցիչ Ֆրանսուա Դելաթրեն հայտարարեց. «Բոլոր կողմերը պիտի դադարեցնեն ցանկացած տեսակի թշնամական քայլերը և հավատարիմ պիտի մնան հրադադարին, նաև ՄԱԿ-ի կարավանների անցման և խաղաղ քաղաքացիներին հումանիտար օժանդակությունների առաքման համար միջանցք պիտի ստեղծվի»:
ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ Մա Ժաո Շոն, դատապարտելով Սիրիայում խաղաղ քաղաքացիների դեմ ուղղված բռնարարքները, բոլոր կողմերին կոչ արեց դադարեցնել բախումները :
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին ասաց. «Սիրիայում հումանիտար վիճակի կարգավորմանն ուղղված ԱԽ-ի ջանքերը մշտապես չնչին արդյունք են ունեցել»:
ԱԽ-ի անդամների միջև ձեռք բերված պայմանավորվածությամբ 30-օրյա հրադադար է հաստատվել Սիրիայում, որի ընթացքում որոշ տարածքներ, հատկապես Արևելյան Ղութա հումանիտարական օժանդակություններ փոխանցելու հնարավորություն պիտի ստեղծվի: