Գերակա խնդիրը մարտերի դադարեցումն Է Արեւելյան Գութայում. դե Միստուրա
ՄԱԿ- ի գերակա խնդիրն այժմ մարտերի դադարեցումն Է Դամասկոսի Արեւելյան Գութա արվարձանում:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին Ժնեւում կայացած բրիֆինգի ժամանակ հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան: «Այսօր գերակայությունը տառապանքների դադարեցումն Է Արեւելյան Գութայում»,-նշել Է նա, հորդորելով Սիրիայի հակամարտությոան բոլոր կողմերին՝ կատարել 30-օրյա զինադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2401 բանաձեւը: Դե Միստուրան ընդգծել Է, որ Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի ստեղծման հարցի շուրջ «լարված աշխատանքը», որի վերաբերյալ որոշումն ընունվել Էր հունվարի վերջին Սոչիում կայացած կոնգրեսում, շարունակվում Է: Հատուկ դեսպանորդը խոստացել Է, որ «մի քանի օրից» ինքը հանդես կգա այդ խնդրի լուծմանը վերաբերող առաջարկությամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armenpress.am