Եվրոհանձնաժողովի նախագահը զգուշացրեց ամերիկացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i85713-Եվրոհանձնաժողովի_նախագահը_զգուշացրեց_ամերիկացիներին
Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է, «Միշտ չէ, որ հնարավոր է հաշտեցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը և ԵՄ-ն ԱՄՆ-ի կողմից մշակված մաքսատուրքերին հակազդելու համար պետք է քայլեր ձեռնարկի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 03:28 Asia/Tehran
  • Եվրոհանձնաժողովի նախագահը զգուշացրեց ամերիկացիներին

Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է, «Միշտ չէ, որ հնարավոր է հաշտեցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը և ԵՄ-ն ԱՄՆ-ի կողմից մշակված մաքսատուրքերին հակազդելու համար պետք է քայլեր ձեռնարկի»:

Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարեց. «Եթե ամերիկացիները գործադրեն Եվրոպայից ներկրվող պողպատի ու ալյումինի պարագային մաքսատուրքեր սահմանելու ծրագիրը, ԵՄ-ն պարտավոր է լինելու համապատասխան կերպով հակազդել այդ ծրագրին»:

«ԵՄ-ն պիտի ապացուցի, որ իր ձեռքերը կապված չեն ու Ատլանտյան օվկիանոսի այն կողմից ամերիկացիների միակողմանի քայլի նկատմամբ միայն դիտորդի դերում չի մնալու»,-հավելել է Եվրոհանձնաժողովի նախագահը:

Պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման գործադրման սեմին առևտրական ընկերությունները զգուշացրել են մաքսատուրքերի պատերազմ սկսվելու մասին: