Եվրոհանձնաժողովի նախագահը զգուշացրեց ամերիկացիներին
Եվրոհանձնաժողովի նախագահն ասել է, «Միշտ չէ, որ հնարավոր է հաշտեցնել ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը և ԵՄ-ն ԱՄՆ-ի կողմից մշակված մաքսատուրքերին հակազդելու համար պետք է քայլեր ձեռնարկի»:
Համաձայն «Ռոյտերզ»-ի հաղորդման, Եվրոհանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն ուրբաթ օրը հայտարարեց. «Եթե ամերիկացիները գործադրեն Եվրոպայից ներկրվող պողպատի ու ալյումինի պարագային մաքսատուրքեր սահմանելու ծրագիրը, ԵՄ-ն պարտավոր է լինելու համապատասխան կերպով հակազդել այդ ծրագրին»:
«ԵՄ-ն պիտի ապացուցի, որ իր ձեռքերը կապված չեն ու Ատլանտյան օվկիանոսի այն կողմից ամերիկացիների միակողմանի քայլի նկատմամբ միայն դիտորդի դերում չի մնալու»,-հավելել է Եվրոհանձնաժողովի նախագահը:
Պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման գործադրման սեմին առևտրական ընկերությունները զգուշացրել են մաքսատուրքերի պատերազմ սկսվելու մասին: