Եվրոպացի ավագ պաշտոնատարն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i85717-Եվրոպացի_ավագ_պաշտոնատարն_ընդգծեց_ՀԳՀԾ_ն_պահպանելու_անհրաժեշտությունը
ԵՄ-ի ավագ մի պաշտոնատար ընդգծել է, որ այս միությունն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման կապակցությամբ պատասխանատու է միջազգային հանրության դիմաց և կշարունակի այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի հետ բանակցությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 03:42 Asia/Tehran
  • Եվրոպացի ավագ պաշտոնատարն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը

ԵՄ-ի ավագ մի պաշտոնատար ընդգծել է, որ այս միությունն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման կապակցությամբ պատասխանատու է միջազգային հանրության դիմաց և կշարունակի այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի հետ բանակցությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ  արտաքին ակտի ծառայության (EEAS) Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Թոմաս Մայեր-Հարթինգն ընդգծել է. «ԵՄ-ն Իրանի հետ միջուկային համաձայնության ձեռքբերման ուղղությամբ չափազանց մեծ դերակատարություն է ունեցել, հետևաբար դրա պահպանման համար միջազգային հանրության դիմաց պատասխանատվություն է կրում»:

«ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ինչպես ինքն էլ բազմիցս հայտարարել է, միայն եվրոպական երեք երկրների անունից չէր բանակցում և այլ բանակցության համար ուներ ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատը»,-հայտարարել է Հարթինգը:

Հարթինգն այս հայտարարությունը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի շահերի երաշխավորման և այդ համաձայնության գոյատևման ուղղությամբ Եվրոպայի քայլերի քննարկման թեմայով Վիեննայի դիվանագիտության ակադեմիայի ուսանողական նախաձեռնության համաժողովում (DASICON2018), որը  մեկնարկեց ուրբաթ օրը և կշարունակվի նաև այսօր:

«ՀԳՀԾ-ի հարցով ԵՄ-ն սերտ համագործակցություն ունի Ռուսաստանի հետ, քանի որ դրա պահպանման ուղղությամբ ընդհանուր շահեր ունեն և այդ ուղերձը կատարյալ հնչեղությամբ փոխանցել են ԱՄՆ-ում բանակցող կողմերին»,-համաժողովում ընդգծել է Հարթինգը: