Եվրոպացի ավագ պաշտոնատարն ընդգծեց ՀԳՀԾ-ն պահպանելու անհրաժեշտությունը
ԵՄ-ի ավագ մի պաշտոնատար ընդգծել է, որ այս միությունն Իրանի հետ միջուկային համաձայնության պահպանման կապակցությամբ պատասխանատու է միջազգային հանրության դիմաց և կշարունակի այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կառավարության ու Կոնգրեսի հետ բանակցությունները:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԵՄ արտաքին ակտի ծառայության (EEAS) Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Թոմաս Մայեր-Հարթինգն ընդգծել է. «ԵՄ-ն Իրանի հետ միջուկային համաձայնության ձեռքբերման ուղղությամբ չափազանց մեծ դերակատարություն է ունեցել, հետևաբար դրա պահպանման համար միջազգային հանրության դիմաց պատասխանատվություն է կրում»:
«ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին ինչպես ինքն էլ բազմիցս հայտարարել է, միայն եվրոպական երեք երկրների անունից չէր բանակցում և այլ բանակցության համար ուներ ՄԱԿ-ի ԱԽ-ի մանդատը»,-հայտարարել է Հարթինգը:
Հարթինգն այս հայտարարությունը կատարել է ՀԳՀԾ-ի շրջագծում Իրանի շահերի երաշխավորման և այդ համաձայնության գոյատևման ուղղությամբ Եվրոպայի քայլերի քննարկման թեմայով Վիեննայի դիվանագիտության ակադեմիայի ուսանողական նախաձեռնության համաժողովում (DASICON2018), որը մեկնարկեց ուրբաթ օրը և կշարունակվի նաև այսօր:
«ՀԳՀԾ-ի հարցով ԵՄ-ն սերտ համագործակցություն ունի Ռուսաստանի հետ, քանի որ դրա պահպանման ուղղությամբ ընդհանուր շահեր ունեն և այդ ուղերձը կատարյալ հնչեղությամբ փոխանցել են ԱՄՆ-ում բանակցող կողմերին»,-համաժողովում ընդգծել է Հարթինգը: