Եվրամիությունը կարող է մաքսատուրքեր սահմանել ամերիկյան ապրանքների համար
Եվրոպան մշակել է ամերիկյան ապրանքների ցանկ`սկսած բուրբոնից մինչեւ Harley Davidson մոտոցիկլներ, որոնց համար մաքսատուրքեր կսահմանվեն ի պատասխան նախագահ Դոնալդ Թրամփի որոշման` պողպատի եւ ալյումինի ներկրման մաքսային սակագների սահմանմանը:
CNN հեռուստաընկերությունը հաղորդել է. «Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի խոսքով՝ Եվրամիության քայլը կատարվել է պողպատի ու ալյումինի ներկրումների համար ԱՄՆ-ի կողմից սակագներ սահմանելու որոշմանն ի պատասխան»:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Ալեքսանդր Վինտերշտայնն ասել է.«Միության անդամ 28 երկրները որպես միասնական մի բլոկ պատասխանելու են ԱՄՆ-ի կողմից սակագների սահմանմանը»:
Եվրամիությունը մտադիր է մաքսատուրքեր սահմանել ԱՄՆ-ից ներմուծվող Harley-Davidson մոտոցիկլների և Levis ջինսերի համար:
Levis ջինսերի արտադրամասերի պատասխանատուները, խոսելով ազատ առևտրի շուկայի մասին, հայտարարել են, որ նման մաքսատուրքերի սահմանումը վնասելու է ամերիկյան շուկային՝ հանգեցնելով համաշխարհային տնտեսության տատանումների:
Վերջերս ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ սակագներ է սահմանելու պողպատի եւ ալյումինի ներկրման համար: