Մոսկվա.«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին»
https://parstoday.ir/hy/news/world-i85765-Մոսկվա._ԱՄՆ_ն_աջակցում_է_Սիրիայում_գտնվող_ահաբեկիչներին
Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը ջանքեր են գործադրում Սիրիայի արևելքում գտնվող ահաբեկիչների համար ապահով միջավայր ստեղծելու ուղղությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 03, 2018 14:10 Asia/Tehran
  • Մոսկվա.«ԱՄՆ-ն աջակցում է Սիրիայում գտնվող ահաբեկիչներին»

Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն տեղեկացրել է, որ ամերիկյան ուժերը ջանքեր են գործադրում Սիրիայի արևելքում գտնվող ահաբեկիչների համար ապահով միջավայր ստեղծելու ուղղությամբ:

Սպուտնիկ լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Ալեքսանդր Ֆոմինն այսօր այդ երկրի լրատվական ցանցերին տված հարցազրույցում ասել է.«Սիրիայում ԱՄՆ հատուկ գործողությունների ուժերը և մյուս ռազմական ստորաբաժանումները Արևելյան Սիրիայի Ալ-Թանֆի շրջանում  փորձում են ահաբեկիչների գործունեության համար ապահով միջավայր ստեղծել»:

Ֆոմինը հստակեցրել է. «Վաշինգտոնը Սիրիայի արևելքում իր հսկողության տակ գտնվող տարածքը որպես ապահով վայր է օգտագործում ահաբեկիչների անվտանգությունն ապահովելու համար»:

Ռուս պաշտոնյան մտահոգություն է հայտնել Արևելյան Սիրիայի Ալ-Թանֆի բնակելի  շրջանից 55 կմ հեռավորության վրա գտնվող անվտանգության գոտում տիրող իրավիճակի կապակցությամբ: «Ահաբեկիչներն  ամերիկյան ուժերի օգնությամբ  Իրաքի սահմանամերձ  տարածքն օգտագործում են իրենց հարձակումների համար»: