Թրամփը սպառնացել է, որ ներկրվող ավտոմեքենաներից մաքսատուրք է գանձվելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Եթե Եվրոպան պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրք սահմանելու որոշման դիմաց պատասխան քայլի դիմի, ԱՄՆ-ն մաքսատուրք կգանձի Եվրոպայում արտադրված ավտոմեքենաներից»:
Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտադիր է մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի համար: ԱՄՆ-ի կառավարության նախագահի համաձայն, ներկրվող պողպատից 25 տոկոս, իսկ ալյումինից 10 տոկոս մաքսատուրք է գանձվելու:
ԵՄ-ն հայտարարել է, որ եթե Թրամփը գործադրման հանձնի իր որոշումը, փոխադարձաբար մաքսատուրք կգանձի ԱՄՆ-ից Եվրոպա ներկրվող արտադրանքներից:
Թրամփը բազմիցս «չափազանց անմիտ» է բնորոշել այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի նախկին վարչակազմերի ստորագրած պայմանագրերը: