Թրամփը սպառնացել է, որ ներկրվող ավտոմեքենաներից մաքսատուրք է գանձվելու
https://parstoday.ir/hy/news/world-i85793-Թրամփը_սպառնացել_է_որ_ներկրվող_ավտոմեքենաներից_մաքսատուրք_է_գանձվելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Եթե Եվրոպան պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրք սահմանելու որոշման դիմաց պատասխան քայլի դիմի, ԱՄՆ-ն մաքսատուրք կգանձի Եվրոպայում արտադրված ավտոմեքենաներից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 04, 2018 02:51 Asia/Tehran
  • Թրամփը սպառնացել է, որ ներկրվող ավտոմեքենաներից մաքսատուրք է  գանձվելու

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը Թուիթերում կատարած գրառման մեջ նշել է. «Եթե Եվրոպան պողպատի ու ալյումինի ներկրման համար մաքսատուրք սահմանելու որոշման դիմաց պատասխան քայլի դիմի, ԱՄՆ-ն մաքսատուրք կգանձի Եվրոպայում արտադրված ավտոմեքենաներից»:

Թրամփը նախօրեին հայտարարել էր, որ մտադիր է մաքսատուրք սահմանել ԱՄՆ ներկրվող պողպատի ու ալյումինի համար: ԱՄՆ-ի կառավարության նախագահի համաձայն, ներկրվող պողպատից 25 տոկոս, իսկ ալյումինից 10 տոկոս մաքսատուրք է գանձվելու:

ԵՄ-ն հայտարարել է, որ եթե Թրամփը գործադրման հանձնի իր որոշումը, փոխադարձաբար մաքսատուրք կգանձի ԱՄՆ-ից Եվրոպա ներկրվող արտադրանքներից:

Թրամփը բազմիցս «չափազանց անմիտ» է բնորոշել այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների հետ ԱՄՆ-ի նախկին վարչակազմերի ստորագրած պայմանագրերը: