Այսօր Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են
Մարտի 4-ին, Իտալիայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ: Երկրի բնակիչները կընտրեն Պատգամավորների պալատի 630 անդամների և 315 սենատորների:
Վերջին սոցհարցումների համաձայն՝ երկրի քաղաքացիների 36,5%-ը կաջակցի աջ կենտրոնամետ դաշինքին: Մասնավորապես, դրանում ներառված է նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի «Առաջ, Իտալիա» քաղաքական շարժումը: Սակայն նրան չի հաջողվելու շահել խորհրդարանական մեծամասնության ձայները:
Դա այն դեպքում, երբ Բեռլուսկոնին մինչև 2018 թվականը չի կարող ստանձել երկրի վարչապետի պաշտոնը ՝ հարկերից խույս տալու պատճառով: Նրան փոխարինելու է Եվրոպական խորհրդարանինախագահն է Անտոնիո Տայանին:
Անդրադառնալով տնտեսական խնդիրներին, լայնամասշտաբ գործազրկություններին ու ներգաղթյալների հարցերին, փորձագետները զգուշացրել են Իտալիայում քաղաքական փակուղային և շուկայական անկայուն իրավիճակի կապակցությամբ: