Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i85881-Էրդողանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Մակրոնի_հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 05, 2018 06:22 Asia/Tehran
  • Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հարցով ապրիլի սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպում կկայանա: Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Սիրիայում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը: Ուշագրավ է, որ Էրդողանն ու Մակրոնն օրեր առաջ ևս հեռախոսազրույց էին ունեցել, որը, սակայն, ավարտվել էր սկանդալով: Թուրքիայի նախագահականից հերքել էին Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Էրդողանին հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին որոշումն ու դադարեցնել գործողություններն Աֆրինում:

Armenpress.am