Իտալիայի խորհրդարանական ընտրություններում հաղթում են աջակենտրոնները
Մարտ 05, 2018 07:34 Asia/Tehran
Իտալիայի երկու պալատների 18-րդ ընտրություններում հաղթում են աջակենտրոնները:
Հռոմից ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի առավոտյան, Իտալիայում սկսվել է խորհրդարանական ընտրությունների քվեների նախնական հաշվարկումը, որի համաձայն, նախկին վարչապետ Սիլվիո Բերլոսկոնիի գլխավորած աջակենտրոնների կոալիցիան, հավաքելով քվեների 36 տոկոս,ը հաղթել է ընտրություններում:
Աջակենտրոն կոալիցիան բաղկացած է «Առաջ, Իտալիա», «Լիգա» եւ «Իտալիայի եղբայրություն» կուսակցություններից:
«5 աստղերի շարժում»-ը ստացել է ձայների շուրջ 32 տոկոսը:
Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարի ներքին գործերի նախարարությունը:
Պիտակ