Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i85969-Հյուսիսային_Կորեայի_առաջնորդը_ցանկանում_է_բարելավել_հարաբերությունները_Հարավային_Կորեայի_հետ
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մարտ 06, 2018 12:40 Asia/Tehran
  • Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը ցանկանում է բարելավել հարաբերությունները Հարավային Կորեայի հետ:

Երկուշաբթի երեկոյան, Հարավային Կորեայի պատվիրակության Փխենյան այցելության առիթով, Բանվորական կուսակցության կենտրոնական շտաբում կայացած միջոցառման ժամանակ,  Կիմ Չեն Ընը ցանկացել է նոր էջ բացել երկու երկրի հարաբերություններում և բարելավել Կորեաների միջև կապը:

Հանդիպման ժամանակ, Հյուսիսային Կորեայի առաջնորդը և կորեական պատվիրակությունը մտքերի փոխանակում են կատարել Կորեական թերակղզում ռազմական լարվածությունների նվազեցման և բանակցությունների առաջմղման մասին:

Հարավային Կորեայում անցկացված ձմեռային օլիմպիական խաղերում Հյուսիսային Կորեայի մի խումբ մարզիկների մասնակցությունից և այդ խաղերի բացման հանդիսությանը Փխենյանի մի շարք պաշտոնատարների ներկայությունից հետո, մեծացել են հույսերը երկու Կորեաների միջև լարվածությունները նվազեցնելու և այդ թերակղզում կայունություն ու խաղաղություն հաստատելու համար: