Պուտինը եւ Ինֆանտինոն ֆուտբոլ են խաղացել Կրեմլում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՖԻՖԱ-ի ղեկավար Ջաննի Ինֆանտինոն գնդակի հետ վարվելու հմտություններ են ցուցադրել մոսկովյան Կրեմլի կանաչ հյուրասենյակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:
Այդ կադրերը տեղ են գտել տեսահոլովակում, որը հրապարակված Է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքում: Տեսանյութում անգլիացի Ուեյն Ռունին, բրազիլացի Ռոնալդոն, մեքսիկացի Խորխե Կամպոսը, նիգերացի Ջեյ Ջեյ Օկոչան, ավստրալացի Հարրի Քյուելը եւ այլ աստղեր, որոնք ներկայացնում են առաջիկա մունդիալի մասնակից հավաքականները, գնդակ են խաղացնում: «Նույնիսկ FIFA-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոն եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն են մասնակցել հոլովակին»,-նշել են FIFA-ում: Հավանաբար FIFA-ի ղեկավարի եւ ՌԴ նախագահ խաղի կադրերը նկարահանել են փետրվարի 12-ին Ինֆանտինոյի՝ Մոսկվա կատարած այցի ժամանակ:
Armenpress.am