Մարտ 07, 2018 11:29 Asia/Tehran
  • Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Հարավային Կորեայի հետ բանակցելու ԿԺԴՀ-ի ջանքերը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել Կորեայի Հանրապետության հետ երկխոսության հաստատման ուղղությամբ Հյուսիսային Կորեայի ջանքերը` ընդգծելով, որ Փհենյանը դրական է գործում: Գրում է Russian.rt.com-ը:

«Կարծես Հյուսիսային Կորեան դրական է գործում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Թրամփի խոսքերը: Թրամփի խոսքերով` Հարավային և Հյուսիսային Կորեայից հնչող հայտարարությունները շատ դրական են: «Դա հիասքանչ կլիներ ամբողջ աշխարհի համար», - ընդգծել է Թրամփը` հավելելով, որ ինքն անձամբ կցանկանար լավատես լինել: Ավելի վաղ մեկնաբանելով Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժէ Ինի հատուկ ներկայացուցիչների և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի բանակցությունները` Թրամփը կարծիք էր հայտնել, որ ներկայումս ամբողջ աշխարհը հետևում է նրանց և սպասողական վիճակում է գտնվում:

Ankakh.com

Պիտակ