Մակրոնի բարեփոխումների նախագծին դեմ է արտահայտվել ԵՄ 8 երկիր
https://parstoday.ir/hy/news/world-i86069-Մակրոնի_բարեփոխումների_նախագծին_դեմ_է_արտահայտվել_ԵՄ_8_երկիր
Ֆրանսիայի նախագահի առաջարկած Եվրամիության և Եվրագոտու բարեփոխումների ծրագիրը ԵՄ-ում ընդունելության չի արժանացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 07, 2018 09:08 Asia/Tehran
  • Մակրոնի բարեփոխումների նախագծին դեմ է արտահայտվել ԵՄ 8 երկիր

Ֆրանսիայի նախագահի առաջարկած Եվրամիության և Եվրագոտու բարեփոխումների ծրագիրը ԵՄ-ում ընդունելության չի արժանացել:

Ութ երկրների ֆինանսների նախարարները հատուկ հայտարարություն են ստորագրել:

Եվրամիության ութ երկիր դեմ է արտահայտվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկած ԵՄ և Եվրագոտու բարեփոխումների ծրագրին:

Մարտի 6-ին Հաագայում Դանիայի, Իռլանդիայի, Լատվիայի, Լիտվայի, Նիդերլանդների, Ֆինլանդիայի, Շվեդիայի և Էստոնիայի ֆինանսների նախարարների ստորագրած հայտարարության համաձայն՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո 27 անդամ երկրների միասնությունը կլինի «որոշիչ ուժ», որին պետք է սատարել:

Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական տնտեսական և դրամական միության ապագայի վերաբերյալ բանավեճը պետք է տարվի ԵՄ բոլոր երկրների, այդ թվում՝ Եվրագոտու մաս չհանդիսացող երկրների հետ միասին: Առանց Մակրոնի ծրագրերը հիշատակելու՝ ութ երկրները զգուշանում են «հեռահար առաջարկներից»՝ շեշտը դնելով տնտեսական կայունության ամրապնդման համար անհրաժեշտ բարեփոխումների վրա:

Ավելի վաղ Մակրոնը միջազգային հանրության մեջ Եվրոպայի դիրքերի ամրապնդման համար առաջարկել էր մշակել 10-ամյա ռազմավարություն:

news.am