Հնդկաստանում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
Շուրջ 30 նավեր մասնակցում են Հնդկաստանին պատկանող Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիներում մեկնարկած «Միլան 2018» ռազմածովային զորավարժություններին, գրում է Times of India թերթը։
Թերթի տվյալներով՝ զորավարժությունները սկսել են երեկ երեկոյան եւ կշարունակվեն մինչեւ մարտի 13–ը։ Զորավարժություններին մասնակցում են Հնդկաստանի ռազմածովային ուժերի 17 նավ եւ եւս 11-ը այլ երկրներից՝ Ավստրալիայից, Բանգլադեշից, Ինդոնեզիայից, Մալայզիայից, Մյանմայիրց, Սինգապուրից, Շրի Լանկայից եւ Թաիլանդից։ Զորավարժությունների հիմնական նպատակն այդ երկրների միջեւ համագործակցության ընդլայնումն է` ծովային տարածքում անօրինական գործողությունների դեմ պայքարելու համար:
«Ռազմական նավերից բացի այս հեղինակավոր միջազգային իրադարձությանը կմասնակցեն 16 երկրների 39 պատվիրակներ, որն այս զինավարժությունները դարձնում է ամենազանգվածայինը՝ 1995 թվականից ի վեր»,–հաղորդել է Հնդկաստանի ռազմածովային ուժերի բարձրաստիճան ներկայացուցիչը։
News.am