Մարտ 07, 2018 19:46 Asia/Tehran
  • Բելգիայում բնակչության միջուկային աղետի են պատրաստում

Բելգիայի բնակիչներին մարտի 6-ից սկսել են անվճար բաժանել յոդ պարունակող դեղահաբեր միջուկային աղետի դեպքում կիրառելու համար, հայտնում է lenta.ru-ն:

Նշվում է, որ նման որոշում է ընդունվել կառավարության մշակած միջուկային անվտանգության նոր պլանի հիման վրա: Վերջինս ենթադրում է, որ պաշտպանված պետք է լինեն ոչ միայն ատոմակայաններին մոտ բնակվող քաղաքացիները, ինչպես նախկինում էր, այլ նաև նրանք, ովքեր ապրում է ատոմակայաններից մինչև 100 կմ հեռավորության վրա: Այդպիսով, միջուկային անվտանգության նոր պլանը ներառում է երկրի ողջ տարածքը:

Բելգիական իշխանությունները զգուշացնում են, որ յոդ պարունակող այդ դեղահաբերը սովորական պայմաններում օգտակար չեն:

Armedia.am

 

Պիտակ