Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա
Մարտ 08, 2018 06:55 Asia/Tehran
Անհայտ անձը Վիեննայում դանակով հարձակվել է անցորդների վրա, հաղորդում է AP-ն` հղում անելով տեղական լրատվամիջոցներին: Նշվում է, որ երեք մարդ է տուժել՝ 40-50 տարեկան երկու կին եւ մեկ տղամարդ:
Հարձակումը տեղի է ունեցել Վիեննայի հայտնի Prater այգուց ոչ հեռու:
Հանցագործը փախուստի է դիմել, հարձակման շարժառիթն անհայտ է:
armedia.am/
Պիտակ