Եվրամիությունն զգուշացրել է Բրիտանիայի հետ ունեցած տարաձայնությունների կապակցությամբ
Մարտ 08, 2018 14:32 Asia/Tehran
Եվրամիությունը մերժել է Բրեքզիթից հետո Բրիտանիայի հետ առևտուրը շարունակելու մասին այդ երկրի վարչապետ Թերեզա Մեյի տեսակետը և զգուշացրել վերջինիս տարբերակների տնտեսական բացասական հետևանքների կապակցությամբ:
«Ֆայնանշըլ Թայմզ» թերթի փոխանցմամբ՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրիտանիային հայտնել է, որ ԵՄ-ի քաղաքականությունների նախագիծը պատերաստելու հետ միաժամանակ, Լոնդոնը պետք է իր սպասելիքները նվազեցնի հետագա առևտրային համաձայնությունից»:
Տուսկը հավելել է.«ԵՄ-ի անդամ երկրներից ոչ մեկը չի կարող այս ներքին շուկայից ընտրել իր ուզած հատվածները կամ ընդունել Եվրոպայի արդարադատության դատարանի այն օրենքները, որոնք իր օգտին կլինեն»:
Պիտակ