Արաբիայի գահաժառանգի լոնդոնյան ուղևորությանը զուգահեռ բողոքները շարունակվում են
Բրիտանիայի իրավապաշտպանները, խորհրդարանի շենքի վրա, աուդական ռեժիմի ոճրագործությունների պատկերի կողքին ցուցադրելով այդ ռեժիմի գահաժառանգի պատկերը, դատապարտել են նրա Լոնդոն կատարած ուղևորությունը:
ԻԻՀ ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բրիտանիայի հակապատերազմ կազմակերպություններն ու մարդու իրավունքների հանձնաժողովը, կատարելով իրենց խոստումը, հինգշաբթի գիշերը խորհրդարանի շենքի վրա ցուցադրել են Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ Բին Սալմանի և այդ ռեժիմի գործած ոճիրների պատկերները և անցորդներին ու ներկաներին ծանոթացրել մասնավորապես Եմենում Սաուդյան ռեժիմի գործած ոճիրների հետ:
Կազմակերպություններն այս շաբաթվա ընթացքում Արաբիայի ռեժիմի դեմ ծավալուն ցույցեր կազմակերպելուց բացի, երկու շաբաթ առաջվանից որոշ ավտոբուսների, ավտոմեքենաների ու գովազդային վահանակների վրա տեղադրել էին Բին Սալմանի նկարն ու նրա այցի հետ հակառակությունը բացատրող գրություններ: