ԵՄ-ն զգուշացրել է ԱՄՆ-ին
ԵՄ առևտրական հարցերի կոմիսարն ասել է. «Եթե ԱՄՆ-ն Եվրոպային չբացառի մաքսատուրքերից, պետք է սպասի միության պատասխան քայլին»:
Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, ԵՄ առևտրական հարցերի կոմիսար Սեսիլիա Մալմեսթրոմն ուրբաթ օրը պողպատի և ալյումինի ներկրման համար մաքսատուրք սահմանելու հրամանագիրը ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրվելուց հետո հույս է հայտնել, որ միությունը կբացառվի այդ մաքսատուրքերից, այլապես ԵՄ-ն պատրաստ է շտապ քայլեր ձեռնարկել ամերիկյան արտադրանքների դեմ:
Բրյուսելի «Ջերման Մարշալ Ֆոնդ» ամերիկյան հետազոտական կենտրոնում ունեցած ելույթում, ԵՄ առևտրական հարցերի կոմիսարն ընդգծել է, որ միության համար երկխոսությունը մնում է առաջին այլընտրանքը:
«Հինգշաբթի օրն ԱՄՆ-ի նախագահի կողմից կատարված հայտարարությունն այնքան էլ հստակ չէր և Բրյուսելը փորձում է առավել թափանցիկություն մտցնել այդ որոշման մեջ»,-հավելել է Մալմեսթրոմը:
ԵՄ-ն ԱՄՆ-ին 90 օր ժամանակ է տվել որպեսզի այդ միությանը բացառի մաքսատուրքերի նոր նախագծից: