ԵՄ-ը կդիմակայի ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին
https://parstoday.ir/hy/news/world-i86381-ԵՄ_ը_կդիմակայի_ԱՄՆ_ի_տնտեսական_իմպերիալիզմին
Եվրահանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ Եվրամիությունը դիմակայելու է ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 10, 2018 14:32 Asia/Tehran
  • ԵՄ-ը կդիմակայի ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին

Եվրահանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ Եվրամիությունը դիմակայելու է ԱՄՆ-ի տնտեսական իմպերիալիզմին:

Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ  Յիրկի Կատաինեն ասել է.«Պետք է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել համաշխարհային առևտրի ոլորտում հակամարտությունը կանխելու նպատակով»:

Նա հավելել է.«Այս բանակցության նպատակն է դիմակայել միջազգային օրենքների դեմ  ԱՄՆ-ի միակողմանի քայլերին»:

Եվրամիությունը ԱՄՆ-ի կառավարությանը զգուշացրել է պողպատի և ալյումինի ներմուծման համար մաքսային սակագների ավելացումը  չկանխվելու դեպքում  առևտրային պատերազմ ծագելու կապակցությամբ:

ԱՄՆ-ի առևտրի  հարցերով ներկայացուցիչ Ռոբերթ Լայթիզերը շաբաթ օրը Բրյուսելում հանդիպելու է Եվրոպայի առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրոմի հետ:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը երկու փաստաթուղթ է ստորագրել, որի համաձայն առաջիկա 15 օրերի ընթացքում 25 տոկոսանոց հարկ է սահմանվելու պողպատի և 10 տոկոս հարկ՝ ալյումին ներմուծումների համար: