Հարձակում Վիեննայում Իրանի դեսպանի նստավայրի վրա
Մարտ 12, 2018 07:14 Asia/Tehran
Անհայտ անձը դանակով հարձակվել է Վիեննայում Իրանի դեսպանի նստավայրի վրա:
Փրես Թի Վի հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ավստրիայի ոստիկանության խոսնակ Հերալդ Մոերզը հայտարարել է, որ կիրակի երեկոյան, հարձակումն իրականացրած 26-ամյա ավստրիացին սպանվել է դեսպանության ոստիկանի կողմից, ով սկզբում փորձել է պղպեղի գազով հեռացնել հարձակվողին, սակայն չհաջողելով, զենք է կիրառել:
Ավստրիայի ոստիկանության խոսնակը հավաստիացրել է, որ Վիեննայում Իրանի դեսպանության ոստիկանը գործել է օրենքի համաձայն:
Դեպքից հետո, Ավստրիայի ոստիկանությունը հրահանգել է խստացնել անվտանգության միջոցառումները Վիեննայի դեսպանությունների մոտակայքում:
Հարձակվողի դրդապատճառների մասին մանրամասնություններ չեն հաղորդվել:
Պիտակ