ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային, այդ թվում՝ ռազմական. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i8653-ՌԴ_ն_կշարունակի_աջակցություն_ցուցաբերել_Սիրիային_այդ_թվում_ռազմական._Պուտին
ՌԴ-ն հետագայում ևս Սիրիային աջակցություն կցուցաբերի, այդ թվում՝ ռազմական, ներառյալ հետախուզությունը. ռուսական ռազմական ուժերն այդ երկրում բավարար են՝ առաջադրված խնդիրները կատարելու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մարտ 17, 2016 15:48 Asia/Tehran
  • ՌԴ-ն կշարունակի աջակցություն ցուցաբերել Սիրիային, այդ թվում՝ ռազմական. Պուտին

ՌԴ-ն հետագայում ևս Սիրիային աջակցություն կցուցաբերի, այդ թվում՝ ռազմական, ներառյալ հետախուզությունը. ռուսական ռազմական ուժերն այդ երկրում բավարար են՝ առաջադրված խնդիրները կատարելու համար: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Իհարկե, հետագայում ևս աջակցություն կցուցաբերենք Սիրիայում օրինական կառավարությանը, այն համալիր բնույթ ունի: Դա ֆինանսական օգնություն է, տեխնիկայի և սպառազինության մատակարարում, աջակցություն սիրիական զինված ուժերի վերապատրաստման, կազմակերպման և բրիգադային աշխատանքի գործում: Դա հետախուզական աջակցություն է, շտաբային օգնություն գործողությունների ծրագրման գործում, և վերջապես՝ դա անմիջական ուղիղ աջակցություն է՝ հարվածային և կործանիչ օդուժի տիեզերական խմբավորման կիրառում»,- ասել է Պուտինը:

«Այն ռուսական ուժերը, որոնք մնում են Սիրիայում, բավարար են առաջադրված խնդիրները կատարելու համար: Մենք կշարունակենք աջակցություն ցուցաբերել սիրիական բանակին և իշխանություններին, այսպես կոչված՝ ԴԱԻՇ-ի և «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ նրանց պայքարում, որոնք այդպես է ճանաչել ՄԱԿ ԱԽ-ն»,- հավելել է Պուտինը: